ՀՀ ԱԽ․ ԱՄՆ հետ գործակցությունը բացառապես խաղաղ է և ոչ մի աղերս չունի կենսաբանական զենքի հետ![]() 30 օգոստոսի 2022 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե կենսաբանության ոլորտում ԱՄՆ հետ գործակցությունը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում և ոչ մի աղերս չունի կենսաբանական զենքի հետ։ Նշվում է, որ կորոնավիրուսային համաճարակն (Covid-19) ընդգծել է վարակիչ հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և արձագանքման համար ազգային հզոր կարողությունների կարևորությունը: «Այս կարողությունների զարգացման գործում կարևոր դեր են խաղում միջազգային համագործակցությունը և աջակցությունը: Մեր կառավարությունները բաց և թափանցիկ համագործակցել են Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի շրջանակներում, որն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ծրագրի մաս է կազմում: Այս գործընկերությունները բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում և ոչ մի աղերս չունեն կենսաբանական զենքի հետ: Այս համագործակցությունները մեր երկրներում պաշտպանում են մարդկանց և կենդանիների առողջությունը` ներառյալ վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելմամբ, հայտնաբերմամբ և վերահսկմամբ, ինչպես նաև բարելավում են տեղական լաբորատորիաների կենսաապահովությունը և կենսաանվտանգությունը: Որպես այս ծրագրի գործընկերներ, մեզնից յուրաքանչյուրն անմիջականորեն գիտակցում է համաշխարհային առողջապահական անվտանգության ամրապնդումը և մեր հասարակությունների վրա վարակիչ հիվանդությունների ազդեցությունը նվազեցնելուն միտված համագործակցության ընդհանուր նպատակի կարևորությունը: Մեր կառավարությունները վճռականորեն հաստատում են այն ընդհանուր մոտեցումը, որ նման համագործակցությունը ոչ թե պետք է խոչընդոտվի, այլ խթանվի և ամրապնդվի: 10-րդ հոդվածի համաձայն, մենք խրախուսում ենք «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին ի պաշտպանություն այս նպատակի աշխատել միասին` այդ թվում գալիք Վերանայման կոնֆերանսում (Review Conference)»,- ասվում է ՀՀ ԱԽ հայտարարության մեջ։ Հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաները 100%-ով երկրի սեփականությունն են, չնայած որ ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներ կան Հայաստանում և այլ երկրներում և որ Մոսկվան այս խնդիրը քննարկում է իր հարևանների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ ձևաչափով։ Հայաստանն ու Ռուսաստանը 2021-ի մայիսին ստորագրել են 2019-ից բանակցվող՝ կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ միջկառավարական հուշագիրը, որը ենթադրում է ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի հնարավորություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |