ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին նոր վավերագրական ֆիլմի պրեմիերան11 ապրիլի 2009 - 02:02 AMT PanARMENIAN.Net - Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիան կազմակերպել է Մայքլ Հակոբյանի Հայոց ցեղասպանության մասին նոր վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ֆիլմի հեղինակը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Մերձավոր Արեւելքի պատմության դասախոս Պետրոս Տեր-Մաթոսյանը, Վորչեստեր (США) Կլարկի համալսարանի պրոֆեսոր թուրք պատմաբան Թաներ Աքչամը: «Տարածաշրջանում անվտանգության նպատակներով Հայաստանը պետք է լավ հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ: Այդ իսկ պատճառով, Թուրքիան եւ Հայաստանը պետք է բուժեն անցյալի վերքերը եւ խաղաղություն ու բարգավաճում ապահովեն տարածաշրջանում», - հայտարարել է պրոֆեսոր Աքչամը:Քննարկման ընթացքում Մայքլ Հակոբյանը նշել է, որ 400 հարցազրույց է անցկացրել Ցեղասպանությունից հետո կենդանի մնացած հայերի, այդ թվում նաեւ հարցազրույցը 1890 եւ 1909 թթ. Ադանա քաղաքում հայերի կոտորածի վկաների հետ: Նրա խոսքերով, ծրագրվում է եւս մեկ ֆիլմ ստեղծել, որում կներկայացվեն The River Ran Red-ում չընդգրկված կադրերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |