Ucom-ն առաջարկում է գնել Xiaomi Redmi 10c-ն ամսական 2000 դրամով, և ստանալ նվերներ31 օգոստոսի 2022 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Ուսումնական տարվա մեկնարկին՝ մինչև հոկտեմբերի 15-ը, Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 10C սմարթֆոնը լավագույն պայմաններով՝ ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ 2 տարվա երաշխիք, անլար ականջակալ, գեղեցիկ հեռախոսահամար ու Level Up 1700 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։ Ի դեպ, Level Up 1700 սակագնային պլանով բաժանորդներն առանց մեգաբայթեր սպառելու կարող են օգտվել Coursera, DuoLingo, Microsoft Teams, Google Classroom և Google Meet հավելվածներից։ Ucom-ում Xiaomi Redmi 10C-ն հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ 72,000 դրամով, այնպես էլ ապառիկի լավագույն պայմաններով՝ վճարելով 0% կանխավճար, 0% տոկոսադրույք և 0% սպասարկման վճար առաջին 12 ամսվա ընթացքում։
«Ուսումնական տարվա սկիզբն աշակերտների և ուսանողների համար նոր սմարթֆոն ձեռք բերելու ճիշտ ժամանակն է։ Xiaomi Redmi 10C սմարթֆոնը ոչ միայն անհավանական գնով կարելի է ձեռք բերել Ucom-ից, այլև բազմաթիվ նվերներ ստանալ Հայաստանի ամենաարագ ցանցում լավագույն փորձառությունը վայելելու և առցանց ուսումնական հավելվածներից, տեսանյութերից ու գրքերից առավելագույնն ստանալու համար», - նշել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։ Xiaomi Redmi 10C սմարթֆոնը ներկայացված է կանաչ, գրաֆիտե մոխրագույն և օվկիանոսի կապույտ գույներով, ունի մեծ՝ 6․71-դյույմանոց էկրան, 50 Մպ անհավանական որակ ապահովող հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ։ 5000 մԱ/ժ մարտկոցը թույլ կտա ակտիվ շահագործել սմարթֆոնն ամբողջ օրվա ընթացքում՝ 11 ժամ խաղեր խաղալով, 19 ժամ տեսանյութեր դիտելով, 190 ժամ երաժշտություն լսելով կամ 29 ժամ կարդալով։ Իսկ անհրաժեշտության դեպքում սմարթֆոնը կարելի է շատ արագ վերալիցքավորել հաշված րոպեների ընթացքում։ Ավելին, սմարթֆոնն ունի նաև հիշողության ընդլայնման հնարավորություն մինչև 1 ՏԲ, ինչը թույլ կտա պահմպանել հիշարժան լուսանկարներն ու տեսանյութերը՝ չմտածելով հեռախոսում տեղի սահմանափակման մասին։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |