Փաշինյան․ Կամրջի նորոգումը սկսվել է Սևանի սեզոնի մեկնարկին և ավարտվել դրա ավարտին՝ ինչքան մարդ ջղայնացավ, վատացավ

Փաշինյան․ Կամրջի նորոգումը սկսվել է Սևանի սեզոնի մեկնարկին և ավարտվել դրա ավարտին՝ ինչքան մարդ ջղայնացավ, վատացավ

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում որոշվել է 549 մլն դրամ հատկացնել 3 ճանապարհահատվածի, տրանսպորտային 7 օբյեկտի հիմնանորոգման համար, ևս 31 մլն կհատկացվի տեխնիկական հսկողությանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ վերջին տարիների մեծ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքների մեջ մեծ ուշադրություն են դարձնում կամուրջներին, քանի որ ժամանակային մաշվածության և այլ խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորել:

Արձագանքելով դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ առումով պլանավորման խնդիր կա։

Նա նշել է, որ Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող շշերի գործարանի մոտի կամրջի հիմնանորոգումը սկսվել է Սևանի սեզոնի մեկնարկին և ավարտվել դրա ավարտին։

«Այդ ընթացքում կիլոմետրանոց հերթեր էին առաջանում, քանի որ ճանապարհի մի ուղղությունն ամսիներով փակ էր։ Շատ աշխատանք ունենք անելու հատկապես մեր գործերի պլանավորման առումով, որովհետև ինչքան մարդ ջղայնացավ, ներվայնացավ, վատացավ, որոշեց չգնա»,- ասել է վարչապետը։

Սանոսյանն ասել է, որ 7 օբյեկտ, որտեղ շինարարություն է՝ դրա համար է գումար հատկացնում:

«Դրանցից մեկում արդեն շինարար կար, բայց խնդիրներ առաջացան, շինարարը չարեց, դրա համար ստիպված եղանք պայմանագիրը խզել: Նոր մրցույթ ենք հայտարարել, դրա համար ենք գումար հատկացնում»,-ասել է նա՝ հավելելով, որ խոսքը Հաղարծին գյուղի մոտ գտնվող կամրջի շինաշխատանքների մասին է: ‌

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---