Կառավարությունը 654 ավտոմեքենա կհանի աճուրդի

Կառավարությունը 654 ավտոմեքենա կհանի աճուրդի

PanARMENIAN.Net - Պետական կառավարման մարմիններում առկա և չշահագործվող 654 ավտոմեքենա կհանվի աճուրդի։ Այդ մասին ասվել է կառավարության նիստում։

Գործադիրն ընդունել է «Գույք հետ վերցնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշում՝ չշահագործվող մեքենաները հետ վերցնելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ՝ հետագայում օտարելու նպատակով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արդյունքում կանխատեսվում է նախնական 200 մլն դրամի մուտք պետբյուջե:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարական էր տվել՝ չշահագործվող`անսարք կամ շահագործման համար ոչ պիտանի կամ դուրս գրման ենթակա կամ վթարված և վերանորոգման ոչ ենթակա և այլն, ավտոմեքենաները հաշվեկշռից հանելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու վերաբերյալ։ ‌

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---