Վիվա-ՄՏՍ-ը դիմել է ԱԱԾ՝ «Ժողովուրդ» օրաթերթի ու armlur.am-ի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու

Վիվա-ՄՏՍ-ը դիմել է ԱԱԾ՝  «Ժողովուրդ» օրաթերթի ու armlur.am-ի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ դատախազություն ու Ոստիկանություն՝ «Ժողովուրդ» օրաթերթի ու armlur.am կայքի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու համար:

Նշվում, է, որ «Ժողովուրդ» օրաթերթն ու փոխկապակցված armlur.am կայքը համառորեն շարունակում են տարածել հրապարակումներ առ այն, թե իբր «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունն ադրբեջանցիներին բջջային քարտեր է տրամադրել (բաժանել)»:

Վիվա-ՄՏՍ-ը դիմում է վերոնշյալ կառույցներին՝ պարզելու, թե լրատվամիջոցն ինչ փաստերի է տիրապետում և տեղեկատվական ինչպիսի աղբյուրներից է օգտվում/տիրապետում, որ հաշվի չառնելով Վիվա-ՄՏՍ-ի բազմատիվ հերքումները և պարզաբանումները, ինչպես նաև հենց լրատվամիջոցի կողմից հրապարակված՝ ԱԱԾ-ից վերջինիս ստացած պատասխանն առ այն, որ (մեջբերում)՝ «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորներն Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել», շարունակում է պնդել, թե իբր սոցհարցումների համար Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրած հեռախոսահամարներն օգտագործվել են ադրբեջանցիների կողմից՝ ՀՀ քաղաքացիներից ազգային անվտանգությանը վերաբերող կարևոր տեղեկություններ կորզելու նպատակով:

Վիվա-ՄՏՍ-ը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու իրավապահ մարմիններին՝ նշված հարցի բազմակողմանի և ամբողջական քննության գործում։

Ընկերությունը տեղեկացնում է, որ այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին, «համարելով դրանք ընթերցողների նկատմամբ ոչ այլ ինչ, քան տեղեկատվական մանիպուլացում և Վիվա-ՄՏՍ-ի գործարար համբավն արատավորելու փորձ ու տեղեկատվական շանտաժ»: ‌

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---