Թուրքմենստանի նախագահը Հայաստան կժամանի 2009 թվականի երկրորդ կեսին

PanARMENIAN.Net - Ս.թ. ապրիլի 9-10-ը Աշքաբադում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանյանը մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգը բաղկացած էր մոտ երկու տասնյակ հարցերից, որոնք վերաբերվում էին ԱՊՀ շրջանակներում համագործակցության մեխանիզմների հետագա կատարելագործմանը, կազմակերպության առաջիկա գործունեությանը, ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների առաջիկա նիստի օրակարգի եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվող փաստաթղթերի հաստատմանը:



Ապրիլի 10-ի երկրորդ կեսին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցը Թուրքմենստան: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հայաստանի արտգործնախարարը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ վերահաստատեց Երեւան այցելելու ՀՀ նախագահի հրավերը:



Նախագահ Բերդիմուհամեդովը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ասաց, որ կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը, ինչի համար առկա են լավ նախադրյալներ: Թուրքմենստանի նախագահը, շնորհակալությամբ ընդունելով ՀՀ նախագահի հրավերը, տեղեկացրեց, որ Երեւան կայցելելի 2009թ. երկրորդ կեսին:



Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անկախությունից ի վեր երկու երկրների միջեւ ձեւավորվել են բարեկամական հարաբերություններ եւ Հայաստանը կարեւորում է

հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը Թուրքմենստանի հետ: Նրա բնորոշմամբ դրա համար գոյություն ունի երկկողմանի համապատասխան քաղաքական կամք եւ բավականին ընդարձակ իրավապայմանագրային դաշտ, որը նպատակահարմար է թարմացնել եւ ընդլայնել նոր համաձայնագրերով:



Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---