Մայր Աթոռի միաբան, արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվել է ԵՀԽ փոխմոդերատոր

Մայր Աթոռի միաբան, արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվել է ԵՀԽ փոխմոդերատոր

PanARMENIAN.Net - Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում 120 երկիր ներկայացնող ԵՀԽ կենտրոնական կոմիտեի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին ընտրել են ԵՀԽ փոխմոդերատոր, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մոդերատորը և երկու փոխմոդերատորը գլխավոր քարտուղարի հետ միասին ղեկավարում են ԵՀԽ կենտրոնական կոմիտեն՝ վարելով կենտրոնական և գործադիր կոմիտեների նիստերը։

Մայր Աթոռ սբ Էջմիածնի պատվիրակությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովում, որն ընթանում է Գերմանիայի Կառլսռուե քաղաքում, ներկայացրել է Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի բնակչության հանդեպ։ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը հորդորել է համաժողովի ղեկավարությանը և բոլոր պատվիրակություններին գործնական քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---