ԱԺ նոր նստաշրջանը սկսվել է․ Ընդդիմությունը բոյկոտում է![]() 12 սեպտեմբերի 2022 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Նիստին չեն մասնակցում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները: Որոշ օրինագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն վերադառնա խորհրդարան։ «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ ասվում էր, որ խմբակցությունը շարունակելու է ակտիվ գործունեություն իրականացնել ԱԺ-ից դուրս՝ երկրին սպառնացող վտանգների մասին հանրային լայն շրջանակներին իրազեկելու, քաղաքական գործընթացներում ուղղակի մասնակցություն ապահովելու, «Դիմադրության» շարժմանը նոր թափ հաղորդելու, ներքին ու արտաքին անվտանգային քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |