Փաշինյան․ Երևանը ռազմական օգնության համար դիմել է ՀԱՊԿ-ին և Մոսկվային՝ վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը![]() 14 սեպտեմբերի 2022 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, պատասխանելով տարածքային կորուստների վերաբերյալ լուրերի մասին հարցին, ասել է, որ քանի որ Ադրբեջանը ագրեսիա է սկսել ՀՀ դեմ, որոշ տեղերում վերահսկողություն են սահմանել։ «Երբ ասում ենք, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ, նկատի ունենք, որ նաև որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Հենց դրա համար էլ դիմել ենք ՀԱՊԿ-ին, որ վերականգնվի մեր տարածքային ամբողջականությունը»-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով։ 4-րդ հոդվածի համաձայն անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա ՀԱՊԿ անդամ մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում ասվում է, որ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: «Իմ գնահատմամբ, ՀԱՊԿ երեկվա նիստում ընթացք է տրվել մի գործընթացի, որը պիտի իր կոնկրետ լուծումներն ունենա... երեկվա նիստի ընթացքում մեր գործընկերների կողմից հնչել են հստակ գնահատականներ, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք: Եթե նման գնահատականներ հնչում են, ապա դրանք չպիտի մնան անհետևանք»-ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ ՀՀ-ն ռազմական օգնության խնդրանքով դիմել է նաև ՌԴ-ին՝ երկկողմ պայմանագրերի հիման վրա։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։ Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |