ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. Տեղեկություն կա, որ Ադրբեջանը ծրագրում է նոր հարձակում՝ Նախիջևանի ուղղությամբ![]() 16 սեպտեմբերի 2022 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է` տեղեկություններ կան, որ վտանգված է փխրուն հրադադարը, որ Ադրբեջանը ծրագրում է հերթական հարձակումը՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը Նախիջևանի ուղղությամբ՝ իր անօրինական նկրտումներն իրականացնելու և Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու համար, հայտնում է Panorama.am-ը։ Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն: ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի տարածքի օկուպացիային, ծանր զինատեսակների կիրառմամբ քաղաքացիական բնակավայրերի, մասնավորապես՝ Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի ու Սոթքի հրետակոծությանը։ «Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումը խլել է 105 մարդու կյանք, տասնյակ մարդիկ վիրավորվել են, տասնյակ մարդիկ անհետ կորել են, նյութական մեծ վնաս է հասցվել քաղաքացիական բնակավայրերին և ենթակառուցվածքներին»,- ասել է նա: Ադրբեջանը գերեվարել է առնվազն 7 հայի, բայց նրանց թիվը կարող է ավելին լինել»,- ասել է նա։ Նա նշել է, որ ավերածությունների մասշտաբները մեծ են, նախնական տվյալներով, վնասվել է մոտ 200 տուն, որոնցից 60-ն ամբողջությամբ ավերվել է։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան իրականացվել է ընթացող բանակցությունների լույսի ներքո և ի հեճուկս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով տարբեր ձևաչափերում գործադրվող ջանքերի, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Դեսպան Մարգարյանն ընդգծել է ԱԽ կողմից միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր մանդատի իրացման անհրաժեշտությունը, և դիմելով անդամ երկրներին՝ կարևորել․ - ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը, - պահանջը՝ անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերելու Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից և զերծ մնալու ագրեսիայի հետագա գործողություններից, - ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և եռակողմ հայտարարությունների ներքո իր պարտավորությունների հանձնառության լիակատար պահպանումը, - ներգրավումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում բոլոր հարցերի հասցեագրմանը, այդ թվում՝ կարգավիճակի հարցի հանգուցալուծմանը, - բոլոր հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման կոչը։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |