Սահակյան․ 10 գերեվարված անձ է նույնականացվել

Սահակյան․ 10 գերեվարված անձ է նույնականացվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանցից նույնականացվել է 10-ը։ Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նախնական մոտ երկու տասնյակ անձի գերեվարման մասին տվյալներ կան:

Ավելի վաղ Սահակյանն ասել էր, որ եթե չկան անձի մասին տեղեկություններ, տվյալները պետք է փոխանցել Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---