Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական գործակցության հարցեր

Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական գործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին՝ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Օվերչուկը գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը:

Վարչապետը նշել է, որ չնայած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին լարվածության պահպանմանը՝ որոշում է կայացվել չհետաձգել միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանի և ՌԴ-ի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող համատեղ միջոցառումները կնպաստեն հետագա փոխգործակցության ընդլայնմանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---