Օվերչուկ․ Եթե ՀՀ ու Ադրբեջանի միջև ճանապարհները բացվեն, հայկական շուկա մոտ $4.5-5 մլրդ ռուսական ներդրումների ներհոսք կարող է լինել20 սեպտեմբերի 2022 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և երկաթուղիների բացումը պայմաններ կստեղծի հայկական շուկա մոտ 4.5-5 մլրդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար: Այդ մասին Ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա վստահություն է հայտել, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների հոսքի համար, գրում է Aysor.am-ը։ «Մեր գնահատականներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային ճանապարհների և երկաուղիների բացումը նախադրյալներ կստեղծի Հայաստան մոտ 4․5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների հոսքի համար։ Մեզ մոտ ըմբռնում կա՝ ինչ նախագծեր դրանք կարող են լինել։ Մենք վաղուց ենք քննարկում այդ նախագծերը՝ մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ»,- ասել է Օվերչուկը։ Օվերչուկը գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |