Փրայս․ Բլինքենը հորդորել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ

Փրայս․ Բլինքենը հորդորել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպման մասի՝ նշելով, որ Բլինքենը կոչ է արել կողմերին մինչև ամսվա վերջ կրկին հանդիպել։

Նշվում է, որ դա կողմերի միջև առաջին ուղիղ բանակցություններն էին վերջին մարտերից հետո։

«Պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել զոհվածների կապակցությամբ և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ շեշտելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը: Նրանք քննարկել են հետագա քայլերը և պետքարտուղարը հորդորել է կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»,-ասվում է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---