ԼՀԿ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին․ Խաժակյանը կգլխավորի ցուցակը23 սեպտեմբերի 2022 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու սպասվող ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ինքը՝ Խաժակյանը, գրում է «Փաստինֆոն»։ «Կա կուսակցության որոշում, որ մենք մասնակցելու ենք հաջորդ քաղաքային ընտրություններին: Կուսակցության ցուցակը գլխավորելու եմ ես: Թե ինչ ձևաչափով կմասնակցենք, ինչ օրակարգով՝ շատ հարցեր մեկ տարվա ընթացքում պարզ կդառնան»,- ասել է Խաժակյանը: Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները նախատեսված են 2023-ին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի 2023 թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն լինելու է Տիգրան Ավինյանը։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |