ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնել է ԱՄՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնել է ԱՄՆ

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, տեղեկացնում է ԱԽ-ն։

Այցի շրջանակում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին և մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների պաշտոնակիցների հետ։

Սեպտեմբերի 22-24-ը ՄԱԿ-ի վեհաժողովի Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---