ԱԽ քարտուղարը Վաշինգտոնում ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները

ԱԽ քարտուղարը Վաշինգտոնում ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակում ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ դեմ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հանդիպմանը ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ մատնանշելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը: Այս ամենին զուգահեռ ընդգծել եմ Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղիով ընթանալու հարցում:

Անդրադարձել եմ Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:

Հանդիպմանը քննարկել ենք հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպիսին է՝ ժողովրդավարությունը և տնտեսական համագործակցությունը»,-ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---