Քննարկվել են դեպի Հայաստան LOT ավիաընկերության թռիչքների հետ կապված խնդիրները

Քննարկվել են դեպի Հայաստան LOT ավիաընկերության թռիչքների հետ կապված խնդիրները

PanARMENIAN.Net - Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լեհական ավիաուղիների (LOT) գրասենյակում: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են դեպի Հայաստան ավիաընկերության թռիչքների հետ կապված խնդիրները։

Ընդգծվել է թռիչքների հաճախականության պահպանման, իսկ մոտ ապագայում նաև ավելացման ցանկալիությունը, ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Հանդիպմանը լեհական կողմից մասնակցել են Մաչեյ Վիլկը (Member of Management Board, Chief Operating Officer), Ռոբերտ Լուդերան (Director, Network and Alliances) և Կամիլ Գալիցկին (Operations Excellence Manager, Network Planning Department):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---