Բուայե․ Հայերի արյունն ավելի էժա՞ն է, քան ուկրաինացիներինը

Բուայե․ Հայերի արյունն ավելի էժա՞ն է, քան ուկրաինացիներինը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Twitter-ի իր էջում, անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությանը, հռետորական հարցադրում է արել՝ արդյոք հայերի արյունն ավելի էժա՞ն է, քան ուկրաինացիներինը։ Այդ մասին նա գրել է Twitter-Ի իր միկրոբլոգում։

Բուայեն նաև կոչ է արել ԵՄ-ին գործել՝ ի նպաստ ժողովրդավարական Հայաստանի։

«Ֆրանսիական ԶԼՄ-ներ և ԵՄ, ինչի՞ն եք սպասում՝ ի նպաստ փոքր և ժողովրդավարական Հայաստանի գործելու համար:

Տիկին ֆոն դեր Լյայեն, սպասում եք, որ ադրբեջանցիներն ու նրանց դաշնակից թուրքերն ավարտի՞ն հասցնեն 1915-ի ցեղասպանությունը։ Հայերի արյունն ավելի էժա՞ն է, քան ուկրաինացիներինը»,- ասվում է գրառման մեջ։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---