Հայ ուսուցիչները մասնակցել են «Եվրոպայի ինովացիոն ուսուցիչներ» համաժողովին14 ապրիլի 2009 - 22:42 AMT PanARMENIAN.Net - 2009թ. մարտին Վիեննայում հայ ուսուցիչները դիտորդի կարգավիճակով մասնակցեցին «Եվրոպայի ինովացիոն ուսուցիչներ» համաժողովին; Համաժողովն անց է կացվում «Գործընկերներ կրթության ոլորտում» ծրագրի շրջանակներում, սակայն իրենց ինովացիոն աշխատանքները նրանք կարող են ներկայացնել միայն 2010 թվականին: «Հայաստանը «Գործընկերներ կրթության ոլորտում» ծրագրին է միացել միայն 2008թ. վերջում, որի պատճառով էլ չհասցրեց անցկացնել առաջարկների ընտրության ազգային մրցույթ, սակայն 2009 թվականին հայ ուսուցիչները նման հնարավորություն կունենան»,-ասել է Microsoft-ի «Գործընկերներ կրթության ոլորտում» ծրագրի ղեկավար Քրիստինա Գենջյանը: Մրցույթին կարող են մասնակցել հայկական դպրոցների բոլոր ուսուցիչները, որոնք կներկայացնեն իրենց աշխատանքները ուսումնական գործընթացում ինովացիաների ու տեխնոլոգիաների կիրառման ոլորտում: Մրցույթի արդյունքում երեք ուսուցիչ կմասնակցի «Եվրոպայի ինովացիոն ուսուցիչներ» համաժողովին, որը տեղի կունենա 2010 թվականի սկզբին: Microsoft ընկերությունը մտադիր է տեղայնացնել տարբեր ուսումնական ծրագրերը հայերեն լեզվով եւ տրամադրել այն դպրոցներին: Վիեննայում «Եվրոպայի ինովացիոն ուսուցիչներ» ամենամյա վեցերորդ համաժողովին մասնակցել են շուրջ 140 ուսուցիչներ եւ կրթական ոլորտի ներկայացուցիչներ Եվրոպայի շուրջ 40 երկրներից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |