Զախարովա․ ԵՄ-ն փորձում է մխրճվել Մոսկվայի կողմից Բաքվի և Երևանի հակամարտության կարգավորման մեջ

Զախարովա․ ԵՄ-ն փորձում է մխրճվել Մոսկվայի կողմից Բաքվի և Երևանի հակամարտության կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման որոշմանը, ասել է, թե ԵՄ-ն փորձում է մխրճվել Մոսկվայի կողմից Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման մեջ։

«Այստեղ մենք, ցավոք, տեսնում ենք Եվրամիության հերթական փորձերը ցանկացած եղանակով մխրճվել Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման մեջ՝ նեղելով մեր երկրի միջնորդական ջանքերը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության լիակատր իրագործումն է»,- ասել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ Բրյուսելում գերադասում են չմտածել քայլերի հետևանքների մասին՝ հայ-ադրբեջանական կարգավորման առումով տարածաշրջանային կայունության համար։ Ըստ նրա, պատմությունը հուշում է, որ Եվրամիության առաքելությունները հակամարտությունների իրական կարգավորման չեն հանգեցրել։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---