ՌԴ ԱԳՆ․ Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանը հատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններին

ՌԴ ԱԳՆ․ Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանը հատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպմանն Աստանայում հատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։

Նշվում է, որ նախարարները քննարկել են «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը», հաստատել են նվիրվածությունը ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարմանը։

«Առարկայական քննարկում է եղել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, ՌԴ խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի, երեք երկրի հասարակությունների և փորձագետների ներկայացուցիչների երկխոսության գծով։ Առանձին ուշադրություն է հատկացվել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել եռակողմ շփումները տարբեր մակարդակներով և մոտակա ժամանակահատվածում։

Աստանայում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նա մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---