Փաշինյան․ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի նիստն անցկացնել Բրյուսելում![]() 15 հոկտեմբերի 2022 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի նիստն անցկացնել Բրյուսելում։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստին անցկացնել հոկտեմբերի 31-ին, Բրյուսելում»,-ասվում է գրառման մեջ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Photo. AP ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |