Փաշինյան․ ՀՀ-ն Ադրբեջանի դրական արձագանքին է սպասում սահմանին 3 անցակետ բացելու հարցում![]() 17 հոկտեմբերի 2022 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին՝ 3 անցակետ բացելու ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Արդեն մի քանի ամիս է, ինչ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության որոշման նախագիծը արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովման նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- ասվում է գրառման մեջ։ Նախագիծը շրջանառության մեջ է դրևվել օգոստոսին ՀՀ ԱԱԾ կողմից, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր անցակետերը նախատեսվում է բացել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |