Հայաստան կժամանի Նորվեգիայի ԱԳ նախարարը![]() 17 հոկտեմբերի 2022 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը: Այցի շրջանակում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ ԱԳ նախարարի հետ: Այցը նպատակ ունի խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ուսումնասիրելու առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորությունները: Նորվեգիան Հյուսիսային Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է` երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների միջև պարբերաբար տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ, որոնցից վերջինը կայացել է 2022թ․ հունիսին Օսլոյում։ Նորվեգիան, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի կարևորագույն դոնորներից, ՀՀ-ԵԽ 2019-2022թ. Գործողությունների ծրագրի ամենամեծ երկկողմ կամավոր հատկացում կատարած երկիրն է։ Բարձրաստիճան մակարդակով հանդիպումներից վերջինը տեղի է ունեցել 2022թ․ մայիսի 20-ին Թուրինում` ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում` Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարների մակարդակով: Photo. Reuters Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |