ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետերը սահմանազատման հարցերով կհանդիպեն Բրյուսելում

ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետերը սահմանազատման հարցերով կհանդիպեն Բրյուսելում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը։ Այդ մասին հայտնել են Գրիգորյանի գրասենյակից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում»,–հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։

Դեռ հոկտեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնել։

Գրիգորյանի և Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ։

Photo. AP
 Ուշագրավ
---