Պեսկով․ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան գագաթնաժողովը նախապատրաստվում է, օրն ավելի ուշ կհայտարարվի

Պեսկով․ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան գագաթնաժողովը նախապատրաստվում է, օրն ավելի ուշ կհայտարարվի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան գագաթնաժողովը նախապատրաստվում է, անցկացման օրվա և վայրի մասին Կրեմնլը կհայտնի ավելի ուշ։

«Գագաթնաժողովը նախապատրաստվում է։ Տեղի և ժամկետի մասին կհայտնենք»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ անցկացնել։

Ավելի վաղ ռուսական «Վեդոմոստին» իր աղբյուրի վրա հղումով հայտնել էր, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին, Մոսկվայում կամ Սոչիում։

 Ուշագրավ
---