Պեսկովն արձագանքել է ԼՂ-ում խաղաղապահների մանդատի երկարացման Փաշինյանի առաջարկին

Պեսկովն արձագանքել է ԼՂ-ում խաղաղապահների մանդատի երկարացման Փաշինյանի առաջարկին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման ժամկետն ավելացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։

Այն հարցին, թե հնարավոր է Սոչիում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը ՌԴ խաղաղապահների մանդատի երկարացման մասին փաստաթղթի ստորագրում, Պեսկովը պատասխանել է, որ պետք է սպասել հանդիպման, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Պետք է սպասել բուն հանդիպմանը»,-ասել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը փաստաթուղթ ստորագրել և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով։ «Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա, եթե պետք է՝ ես հանդես կգամ այդ առաջարկով, բայց Ռուսաստանը պիտի պաշտպանի այդ առաջարկը, որովհետև ես չեմ կարող որոշել, որ ՌԴ խաղաղապահները այնտեղ պետք է մնան ինչ-որ ժամկետով։ Դա եռակողմ թուղթ է ու եթե մենք ու Ռուսաստանը համաձայնվենք, կլինենք մեծամասնություն», - ասել է նա:

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա ՀայաստանիվարչապետՆիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Պուտինը նաև առանձնազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---