ՌԴ ԱԳՆ-ում հուսով են՝ Սոչիի եռակողմ հանդիպումը կնպաստի խաղաղության պայմանագրի կնքմանը31 հոկտեմբերի 2022 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով է՝ Սոչիում կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ «Խնդիրները քիչ չեն։ Կարծում եմ, դրանք բոլորը կքննարկվեն, այդ թվում Սոչիի հանդիպմանը։ Հուսով ենք, որ այն թույլ կտա ինչ-որ կերպ առաջ շարժվել մի շարք հարցերի, այդ թվում խաղաղ պայմանագրի ստորագրման ճանապարհին»,-ասել է նա։ Մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մինչև տարեվերջ՝ Ռուդենկոն ասել է․ «Այս կյանքում ամեն ինչ պատահում է», գրում է ՌԻԱ Նովոստին։l «Եթե ասել է երկրի ղեկավարը, հավանաբար, ինչ-որ հիմքեր է ունեցել դրա համար»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։ Ավելի վաղ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կցանկանար, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ։ Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Պուտինը նաև առանձնազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |