Սիմոնյան․ ՀՀ-ն շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմամբ երկրի անվտանգության հարցում![]() 31 հոկտեմբերի 2022 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմամբ երկրի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցում: Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակության հետ Երևանում հանդիպմանը: Դրա ընթացքում քննարկվել են խորհրդարան-գործակալություն գործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում։ Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի և նախագծերի շուրջ: Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում Հայաստան է ժամանել ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին: Այցը եռօրյա է և կավատրվի նոյեմբերի 2-ին: Դեսպանի օրակարգում ընդգրկված են նաև հանդիպումներ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։ ![]() ![]() ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման փաստը Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |