Փաշինյան․ Մեր նպատակն է, որ ուսուցիչը 800,000 դրամ, 1․2 մլն աշխատավարձ ստանա

Փաշինյան․ Մեր նպատակն է, որ ուսուցիչը  800,000 դրամ, 1․2 մլն աշխատավարձ ստանա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2023-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադառնալով կրթական ոլորտին հակատացվող գումարներին, ասել է, որ կառավարության նպատակն է, որ ուսուցիչը 800,000 դրամ, 900,000 դրամ, 1․2 մլն դրամ աշխատավարձ ստանա։

Նա հավելել է, որ դա ամենևին էլ ուտոպիստական նպատակ չէ և հիշատակել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը։

Վարչապետը հավելել է, որ 2023-ին նույնիսկ առանց ատեստավորման նախատեսվում է բարձրացնել բնագիտական առարկաների ուսուցիչների աշխատավարձերը, ինչպես նաև մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներինը։

Փաշինյանը նախկինում էլ է խոսել ուսուցիչների աշխատավարձերը մինչև 1 մլն դրամ բարձրացնելու հնարավորության մասին՝ նկատի ունենալով տարակարգերի և ատեստավորման համակարգերի ներդրումը։ Մասնավորապես նա այդ մասին խոսել է կառավարության սեպտեմբերյան նիստերից մեկում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---