Փայլանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հաշտեցնել ադրբեջանցիներին ու հայերին![]() 5 նոյեմբերի 2022 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան իր այցին նվիրված մամուլի ասուլիսում Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հաշտեցնել ադրբեջանցիներին ու հայերին՝ անվանելով նրանց «եղբայրական ժողովուրդներ»։ Փայլանը նշել է, որ այցի ընթացքում հանդիպել է ՀՀ նախագահի , ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ: Նա ն շել է, որ այցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և «մնայուն խաղաղություն» հաստատելու վերաբերյալ հարցեր, գրում է Ermenihaber-ը։ «Կարծում եմ , որ Կովկասում խաղաղություն հաստատելու համար կա լուրջ հնարավորության պատուհան, սակայն կան նաև ռիսկեր: Կարծում եմ, որ դժվար է հաշտեցնել այն ժողովուդրներին, որոնք երկար ժամանակ իրարից նեղացած են: Դրա համար պետք է քաջություն: Ես այդ պայքարի ջատագովն եմ: Ուզում եմ, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներն էլ լինեն դրա կողմնակիցը: Այժմ խաղաղության համար հնարավորություն կա: Երկու եղբայրական ժողովուրդներին հաշտեցնելու համար առկա է բանալի: Եվ այդ բանալի երկիրը Թուրքիան է: Իմ կոչն է Թուրքիայում բոլոր դերակատարներին, քաղաքական կուսակցություններին, կառավարությանը, պարոն նախագահին. եկեք այս երկու եղբայրական ժողովուրդներին հաշտեցնենք»: Փայլանը Երևան էր այցելել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կարո Փայլանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |