Պուտինը կայցելի Հայաստան ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում

Պուտինը կայցելի Հայաստան ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչպես նաև դրա շրջանակում ՌԴ նախագահի՝ ՀՀ կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանին հնարավոր աջակցությունը, կայանալու է նոյեմբերի 23-ին՝ Երևանում։

 Ուշագրավ
ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման փաստը
Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին
---