ԱԽ քարտուղարը Լիտվայի պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ շուրջ առկա անվտանգային մարտահրավերները

ԱԽ քարտուղարը Լիտվայի պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ շուրջ առկա անվտանգային մարտահրավերները

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայի պաշտոնյաների հետ քննարկել է Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերներն ու մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր խորհրդատու Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի՝ Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդատու Գալինա Վաշչենկայտեի և Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ, տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։

Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի տեսակետներն ու դիրքորոշումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Լիտվա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Վարշավայում Գրիգորյանը և Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիևիերան ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը։

 Ուշագրավ
ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման փաստը
Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին
---