«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն բանկային գործունեության իրականացման լիցենզիա է ստացել ԿԲ-ից

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն բանկային գործունեության իրականացման լիցենզիա է ստացել ԿԲ-ից

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 9-ի որոշմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ստացել է բանկային գործունեության լիցենզիա և այսուհետ ներկայանալու է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ անվանմամբ։

Ֆինանսական ոլորտում ունենալով ավելի քան 28 տարվա փորձ՝ բանկ դառնալու նպատակով, կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում ակտիվորեն իրականացրել է լայնածավալ տրանսֆորմացիոն միջոցառումներ` ֆինանսական, մարդկային ռեսուրսների ինտեգրման, ինչպես նաև ռիսկերի կառավարման ուղղությամբ։ Ներկայումս կազմակերպությունն ունի մոտ 700 աշխատակից, 29 մասնաճյուղ ՀՀ ամբողջ տարածքում և ավելի քան 140,000 հաճախորդի կայուն բազա։

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն շարունակելու է տրանսֆորմացիոն գործընթացը և առաջիկայում իր հաճախորդներին առաջարկելու է թվային բանկին բնորոշ լուծումներ։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---