ԱԽ քարտուղարը նիդերլանդցի պաշտոնյաներին ներկայացրել է խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերը![]() 11 նոյեմբերի 2022 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Նիդերլանդներ այցի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է այդ երկրի վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ: ԱԽ գրասենյակի հաղորդմամբ, կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Գրիգորյանը ներկայացրել է մի կողմից տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, մյուս՝ այդ ճանապարհին առկա անվտանգային մարտահրավերները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությունն առավել զարգացնելու նպատակադրության վերաբերյալ: ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |