Պապիկյանը չի կարծում, թե գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել14 նոյեմբերի 2022 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում, անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ գերությունից վերադարձած տղաները հոգեբանական և ֆիզիկական լուրջ խնդիրներով կրկին տեղափոխվում են ծառայության, նշել է, որ չի կարծում, որ գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել: «Չեմ կարծում»,- ասել է Պապիկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է օրենսդրական փոփոխություն, որպեսզի նրանք ազատվեն ծառայությունից, գրում է Panorama.am-ը։ Լրագրողների մյուս բոլոր հարցերին Պապիկյանը չի պատասխանել։ Լրագրողները նրան հարցեր են ուղղել սահմանում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես, կրակոցները շատացել են, թշնամին Ջերմուկի մոտակայքում ճանապարհներ, բունկերներ է կառուցում, սակայն պատասխան չեն ստացել։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, դիմելով լրագրողներին, ասել է․ «Այսպես որ առաջնագծում ծառայեք, այնքան լավ կլինի»։ Պապիկյանը միայն ասել է, որ երբ բանակում բարեփոխումների ամբողջ փաթեթը կավարտվի, ասուլիս կտա։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ |