Մարտունու ծննդատանը խորհրդանշական կերպով կնշվի 8-միլիարդերորդ մարդու ծնունդը15 նոյեմբերի 2022 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի անդամները կգնան Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատուն, որտեղ խորհրդանշական կերպով կնշվի ութմիլիարդերորդ մարդու ծնունդը։ Տեղեկությունը հայտնել է ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։ «Մենք այսօր սիմվոլիկ կերպով ընտրել ենք Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատունը։ Մենք մեր կողմից որոշել ենք, որ Հայաստանում պետք է ծնվի 8-միլիարդերորդ երեխան։ Դա խորհրդանշական ընտրություն է, որը բնավ չի նշանակում, թե այդ երեխան է երկիր մոլորակի 8-միլիարդերորդ երեխան»,– ասել է Հովհաննիսյանը, գրում է Sputnik Արմենիան։ Ըստ աղբյուրի՝ ծնվել է աղջիկ երեխա, որի ծնողներն ապրում են Գեղարքունիքի Ծովինար գյուղում։ Հովհաննիսյանի խոսքով` ընտրել են Գեղարքունիքի մարզը, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, վերարտադրողական առողջության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, ծնելիության ցուցանիշի, մահացության ցուցանիշի տվյալներով մարզը բավականին խոցելի է։ «Ուզում ենք փոքր-ինչ ուշադրություն սևեռել այդ մարզի վրա»,– ասել է նա։ Նոյեմբերի 15-ին մոլորակի բնակչության թիվը պաշտոնապես դառնում է 8 միլիարդ։ 2011 թվականին բնակչության թիվը պաշտոնապես եղել է 7 միլիարդ։ 2050 թվականին ակնկալվում է, որ երկրի բնակչությունը կհասնի 9,7 մլրդ–ի, իսկ այն կհասնի առավելագույնին 2080 թվականին և կկազմի 14 մլրդ մարդ։ Ըստ կանխատեսումների` այդ թվաքանակը կպահպանվի մինչև 2100 թվականը, որից հետո բնակչության թվաքանակը կսկսի նվազել։ Ըստ հետազոտությունների` երկիր մոլորակի բնակչության թվաքանակը գնալով աճում է կյանքի սպասվելիք միջին տևողության աճի հետևանքով։ Եթե 20 տարի առաջ մարդկանց կյանքի միջին տևողությունը 60-65 տարեկանն էր, 2019 թվականին` 72, ապա ակնկալվում է, որ 2050 թվականին կյանքի տևողության միջին տարիքը կլինի 77 տարեկան։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |