Վարչապետ․ Վաշինգտոնում Ադրբեջանին ենք փոխանցել պայմանագրի տեքստի մեր տարբերակը16 նոյեմբերի 2022 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրին, ասել է, որ հայկական կողմը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել պայմանագրի տեքստի իր տարբերակը և սպասում է Բաքվի արձագանքին։ Նա նշել է, որ ՀՀ-ում խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկու մոտեցում կա` շրջանակային համաձայնագրի մոդելն ու դետալացվածը։ Փաշինյանը մանրամասնել է, որ շրջանակայինի դեպքում մոտեցումն այն է, որ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ «Փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու դեպքում դժվարություններ կարող են առաջանալ։ Այդ պատճառով ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Մենք նույնպես պետք է աշխատենք գնալ այս ճանապարհով»,– ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ կան լարվածության որոշակի միտումներ՝ կապված որոշակի դեպքերի հետ։ «Հարցն այն է, որ միջազգային հանրությունը պաշտպանում է հայկական կողմի այն տեսակետը, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ տարածքից։ Հուսով ենք, որ ՀԱՊԿ–ը նույնպես կպաշտպանի այդ դիրքորոշումը։ Իհարկե, պետք է հակառակը լիներ` ՀԱՊԿ–ը պետք է նախ պաշտպաներ մեր դիրքորոշումը»,–ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին այս կոնսենսուսն արձանագրվելու է։ Փաշինյանը նշել է, որ չեն ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, բայց կարևոր է, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական տա Ադրբեջանի իրականացրած օկուպացիային։ Նոյեմբերի 12-ին Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ հայկական կողմն ամեն ինչ կանի, որ մինչև տարվա վերջ կնքվի խաղաղության պայմանագիրը, սակայն, կարևոր է, որ մինչև խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելը դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի: Ըստ նրա, մտավախություն կա, որ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվի ու Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |