Visa-ն և Idram-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Visa-ն և Idram-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին թվային վճարումների գծով աշխարհի առաջատար Visa-ն և Հայաստանի առաջատար թվային ֆինանսական հարթակ և ֆինտեխ ընկերություն Իդրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի շուկաներում համագործակցության վերաբերյալ՝ առաջադեմ ֆինտեխ լուծումներ տրամադրելու համար:

Հուշագիրը ենթադրում է ռազմավարական համագործակցություն և այնպիսի տեխնոլոգիական լուծումների համատեղ առաջխաղացում, ինչպիսիք են անհպում վճարումները, BNPL (Գնիր հիմա, վճարիր հետո), թվային հավատարմության համակարգերը նշված շուկաներում:

Ըստ Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանի՝ համագործակցությունը նոր դարաշրջան կբացի ընկերության համար։

«Մենք ուրախ ենք համագործակցել VISA-ի նման համաշխարհային և առաջադեմ տեխնոլոգիական ընկերության հետ: Մենք ոգեշնչված ենք Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի շուկաներում համատեղ զարգացման հնարավորություններով, ներառյալ այն պրոդուկտներն ու լուծումները, որոնք մենք հաջողությամբ մշակել ենք հայաստանյան շուկայում, ինչպիսիք են անհպում վճարումները, BNPL-ը, թվային լոյալության համակարգը և այլն: Հուսով եմ, որ Idram-ի և IDBank-ի հետ համագործակցության օրինակով Visa-ի գործընկերները կարողացան գնահատել մեր ներուժն ու լուծումները, որոնց արդյունքում ստացվեց մեր այսօրվա հուշագիրը։ Շնորհավորում եմ բոլորիս, ողջունում VISA-ի մեր գործընկերներին և մաղթում հաջող ու երկարաժամկետ համագործակցություն»,- ասել է Արսեն Քդենյանը։

«Մենք չափազանց հպարտ ենք Հայաստանում Visa-ի ներկայության 20-ամյակը նշելու և մեր գործընկերությունը շարունակելու համար: Ուրախ ենք սկսել համագործակցությունը ֆինտեխ առաջատար հարթակներից մեկի՝ Idram-ի հետ և փոխըմբռնման հուշագիր ստորագրել: Visa-ն հավատարիմ է նորարարություններին և թվային վճարումների զարգացմանը, և մենք հավատում ենք, որ սա ևս մեկ քայլ է առաջ՝ դեպի անկանխիկ տնտեսություն: Համագործակցության շրջանակներում մենք կկարողանանք առաջարկել այս լուծումները Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի շուկաներում, որտեղ Visa-ն հաջողությամբ ծավալում է իր գործունեությունը», - հավելել է Visa-ի Կովկասի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Idram-ը Հայաստանում առաջատար ֆինտեխ ընկերություն է, որը տրամադրում է և՛ թվային դրամապանակ, և՛ բանկինգ IDBank-ի հետ համագործակցելով՝ Idram&IDBank թվային ֆինանսական հարթակի միջոցով: Հավելվածի առանձնահատկություններից են.

-400+ առցանց ծառայությունների համար վճարումներ;

-Թվային և պլաստիկ քարտերի առցանց պատվիրում;

-QR և NFC վճարումներ վաճառակետերում, առցանց վեբ և բջջային վճարումներ;

-Գնի՛ր հիմա, վճարի՛ր ավելի ուշ թվային ապառիկ;

-Թվային բանկինգ;

-Ամբողջական հեռավար նույնականացում և շատ ավելին։

Visa-ն թվային վճարումների համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի հեշտացնում է գործարքները սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև ավելի քան 200 երկրներում և տարածաշրջաններում: Ընկերության առաքելությունն է միացնել աշխարհը ամենանորարար, հարմար, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ հնարավորություն տալով անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին բարգավաճել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---