Ամերիկայի հայկական համագումարը Փելոսիին Մորգենթաուի անվան մրցանակ է շնորհել19 նոյեմբերի 2022 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Փելոսին իր պատվին Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած միջոցառմանը, կառույցի հիսուներորդ տարեդարձի կապակցությամբ, ասել է, որ մոտ կես դար շարունակ Ամերիկայի հայկական համագումարը անգնահատելի օղակ է հանդիսացել Ամերիկայի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար։ «Այս պարգևը ցուցադրման կդրվի Կոնգրեսում որպես մեր ժողովուրդների միջև բարեկամության և մեր երկրում համագումարի առաջնորդության կարևոր խորհրդանիշ: Ինչպես գիտեք, ես պատիվ եմ ունեցել վերջերս այցելել Հայաստան՝ որպես Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակ, ով երբևէ ժամանել է այստեղ»,- հայտարարել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Խոսելով իր գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի մասին՝ խոսնակը հիշատակել է նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգության ոլորտի մարտահրավերները: Նա շեշտել է, որ անվտանգությունը կարևոր է ժողովրդավարության զարգացման համար: Ավելի վաղ Փելոսին ամփոփիչ հայտարարություն է տարածել իր գլխավորած կոնգրեսական պատվիրակության հայաստանյան այցի մասին` պատմելով Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգների հանձնառության և Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգության աջակցելու` Երևանում հղած իր հզոր ուղերձի մասին։ Հայտարարությունը հրապարակվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնական կայքէջում։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը ՀՀ երկօրյա ացի շրջանակում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի, ընդդիմության ներկայացուցիչների հետ, այցելել է Ծիծեռնակաբերդ և ելույթ է ոեւնեցել «Գաֆեսճյան արվեստի կենտրոնում»։ Ասուլիսում, պատասխանելով ռազմական աջակցության մասին հարցին, նա ասել է, որ ԱՄՆ-ում մտահոգ են ՀՀ անվտանգության հարցերով և ցանկանում են հնարավորինս ավելի աջակից լինել այդ հարցում։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |