Փաշինյան․ Մինչ օրս ՀԱՊԿ–ը չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային, ինչը մեծ վնաս է կազմակերպության վարկանիշին

Փաշինյան․ Մինչ օրս  ՀԱՊԿ–ը չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային, ինչը  մեծ վնաս է կազմակերպության վարկանիշին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Դվին» հյուրանոցում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի բացման խոսքում նշել է, որ ՀԱՊԿ-ի համար տարին հոբելյանական է, բայց տրամադրությունը հեռու է հոբելյանականից։

Նա նշել է` այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր, Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից և որ մինչ օրս ՀԱՊԿ անդամ պետություններին չի հաջողվել որոշում կայացնել Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ, ինչը մեծ վնաս է հասցնում կազմակերպության վարկանիշին, հայտնում է «Փաստինֆոն»։

«Վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանն առնվազն երեք անգամ Ադրբեջանի կողմից ագրեսիայի է ենթարկվել»,- հավելել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակից երկրներին կհաջողվի համաձայնեցնել դաշնակցային մոտեցումները և արդիական հարցերի շուրջ հասնել համակարգված կոլեկտիվ փոխգործակցության։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ընթանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։

ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---