Պուտինը կոչ է արել ՀԱՊԿ-ին ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Պուտինը կոչ է արել ՀԱՊԿ-ին ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովում կոչ է արել ՀԱՊԿ-ին ուշադրություն հատկացնել ԼՂ կարգավորմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հետագա ուշադրություն են պահանջում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի համապարփակ լուծմանն ուղղված ջանքերը»,-ասել է նա։

Պուտինը հավելել է, որ ՀԱՊԿ խնդիրների մասին կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները կխոսեն դռնփակ՝ առանց տեսախցիկների։

Նա նաև ասել է, որ կիրազեկի գագաթնաժողովի մասնակիցներին Ուկրաինայում իրավիճակի մասին։

Նոյեմբերի 23-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ընթանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։

ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---