Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին․ Որոշակի ազդակներ կային՝ Հորադիզ-Մեղրի-Երասխ երկաթուղին գուցե վերականգնվի24 նոյեմբերի 2022 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած հանդիպմանը, այն դրական է գնահատել։ Նա նաև հույս է հայտնել, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացվեն։ Վարչապետը նշել է, որ որոշակի ազդակներ է ստացել ՌԴ նախագահից Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղին վերականգնելու մասով։ «Որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, որ կարող է լինել լուրջ հնարավորություն, որ սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է», - ասել է Փաշինյանը։ Նա ասել է, որ այս ամենը դեռ պետք է վերահաստատվի ու արձանագրվի։ Նշելով, որ առաջիկայում երկաթուղիների վերականգնման համար մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող է առաջանալ, կառավարության ղեկավարը կարծիք է հայտնել, որ միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն։ Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |