ՀՀ-ում ստեղծվող ՆԳՆ-ն 3 ծառայություն կմիավորի

ՀՀ-ում ստեղծվող ՆԳՆ-ն 3 ծառայություն կմիավորի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունը կմիավորի 3 ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունն ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Գործադիրը հավանություն է տվել կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին։

Ծառայությունների ղեկավարներին նշանակելու է վարչապետը, տեղակալներին՝ նույնպես վարչապետը, ՆԳ նախարարի ներկայացմամբ։

Զուգահեռաբար դադարեցվելու է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, սակայն 4 ամիս կտրվի որպես անցումային փուլ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անձնագրային ծառայությունը միշտ ոստիկանության գործառույթ է համարվել, բայց իրականում դա քաղաքացիական գործառույթ է, ուստի նախատեսվում է միգրացիայի ծառայությունը ՏԿԵՆ-ի կազմից հանել և ստեղծել միգրացիայի և քաղաքացիության հարցերի ծառայություն, որը կզբաղվի անձնագրայն հարցերով։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---