Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա կծածանվի ՀՀ դրոշը՝ ի նշան համերաշխության հայ ժողովրդի հետ

Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա կծածանվի ՀՀ դրոշը՝ ի նշան  համերաշխության հայ ժողովրդի հետ

PanARMENIAN.Net - Հայկական եռագույնը բարձրացվել է Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա՝ հաջակցություն Հայաստանի։ Այդ մասին ասվում է Հայաստանը Եվրոպայի խորհրդում ֆեյսբուքյան էջում։

«Այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ»,-ասվում է գրառման մեջ։

Խորհրդանշական այս քայլը նախատեսված էր Ստրասբուրգի քաղաքային խորհրդի կողմից նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձևով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման և նախատեսում աջակցություն բարեկամ ՀՀ-ին։

Նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձևի հեղինակ Պիեռ Յակուբովիչը և այլ հրավիրյալներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---