2021-2022-ին Ակբա բանկը մոտ 246,000,000 դրամ է տրամադրել «Հայաստան» հիմնադրամին

2021-2022-ին Ակբա բանկը մոտ 246,000,000 դրամ է տրամադրել «Հայաստան» հիմնադրամին

PanARMENIAN.Net - Ակբա բանկը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնին: Բանկը Հայաստանում տարբեր կարևոր ծրագրերի իրականացման համար հիմնադրամին հավելյալ 2 միլիոն դրամ է տրամադրել:

2021-ի սկզբից առ այսօր Ակբա բանկը Visa «Բարերար» ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամին է տրամադրել 153,167,879 դրամ, որից 62,557,000 դրամը տրամադրվել է 2021 թվականին, իսկ 90,610,879 դրամը՝ 2022 թվականին: Որպես առանձին աջակցություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրվել է 92,576,000 դրամ, որից՝

-16,831,000 դրամը տրամադրել են բանկի աշխատակիցները՝ «Մենք ենք Մեր սահմանները» ծրագրի շրջանակում,

-25,745,000 դրամը բանկի աշխատակիցների կողմից տրամադրվել է սոցիալական փաթեթի շրջանակում,

-50,000,000 դրամ բանկը տրամադրել է միանվագ աջակցություն:

Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած Visa «Բարերար» քարտերի միջոցով կատարված գործառնությունների 0.1%-ը, ինչպես նաև քարտատեսակի տարեկան սպասարկման վաճարների 50%-ը բանկը տրամադրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---