Ալիև․ Չեմ կարծում, թե Հայաստանն ունակ է արգելափակելու Զանգեզուրի միջանցքը

Ալիև․ Չեմ կարծում, թե Հայաստանն ունակ է արգելափակելու Զանգեզուրի միջանցքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն ի վիճակի չի լինի խոչընդոտելու «Զանգեզուրի միջանցքի» բացմանը:

«Մենք քննարկել ենք Զանգեզուրի միջանցքը ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։ Չեմ կարծում, թե Հայաստանն ունակ է արգելափակելու այդ միջանցքը»,-ասել է Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. սշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում, հայտնում է Interfax.az-ը։

Ալիևը կարծիք է հայտնել, որ Իրանը նույնպես չի կարող խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը:

«Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ, որ նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով նրա շահագրգռվածությունը տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերում: Քանի որ այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ, հակառակը, միայն ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի են»,- ասել է Ալիևը:

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---