ՌԴ խաղաղապահներն արձանագրել են՝ Ադրբեջանը կրակ է բացել, որի հետևանքով 2 վիրավոր կա

ՌԴ խաղաղապահներն արձանագրել են՝ Ադրբեջանը կրակ է բացել, որի հետևանքով 2 վիրավոր կա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբը հաստատել է ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտումը, որի հետևանքով 2 մարդ է վիրավորվել։ Այդ մասին ասվում է զորախմբի նոյեմբերի 29-ի տեղեկագրում։

Նշվում է, որ «ադրբեջանական կողմը Շուշիի շրջանում հրաձգային զենքից կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքի ուղղությամբ, որի հետևանքով 2 մարդ վիրավորվել է»։

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ քննում է տվյալ միջադեպը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, 30 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---